Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

«Ինչքան շատ ասենք հեղափոխություն բառը, այնքան քիչ կլինեն ներդրումները». Հարություն Մեսրոբյան (տեսանյութ)

ԱԱԾ տնօրենի եւ Ոստիկանապետի վերջին հրաժարականները կառավարման տեսանկյունից բացասական ազդեցություն կունենան,-ասում է Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

Նա բացատրում է՝ որոշ գործընթացներ ընդհատվում են. որոշ աշխատանքներ դանդաղում են կամ սառեցվում են.

«Օրինակ՝ ցանկացած կառույցի ղեկավար ունի ծրագրված աշխատանքներ եւ ինքը գիտի այն կետը, որտեղ գտնվում է, եւ երբ լինում է հրաժարական, անգամ եթե գործերը օպերատիվ փոխանցվում են ուրիշին, ինքը չի կարողանում գոնե առաջին փուլում արդյունավետությամբ շարունակել»։

Նա անդրադառնում է Հայաստանի կառավարման համակարգին՝ պնդելով, որ մեր երկրում կա կառավարելու խնդիր. «մեզ մոտ ղեկավարում են մարդկանց, ոչ թե կառավարում գործընթացները»։ Այս խնդիրը սոսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չի վերաբերում, այլ, ըստ նրա, 1991թ-ից սկսած բոլոր կառավարություններին։

Առկա հարցերը, ըստ նրա, ապացուցում են, որ. «Մենք հեռու ենք կառավարումից, ոնց որ խոզը տուռնիկից»: