«Մարդիկ հարմար տուփերի մեջ են մտել և չեն կարողանում նորը ընկալել»․ Ռուդոլֆ Խառատյանը՝ աղմկահարույց պարի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում, Հայաստանի անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած պարային ներկայացումը սոց ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձավ, իսկ պարող տղամարդկանց կիսամերկ, երկարափեշ հագուստը դիտարկվեց որպես միասեռականության քարոզչություն։
Բեմադրիչը նման որակումներն ուղղակի անհեթեթություն է համարում, նաև լավ առիթ, որը կբացահայտի, թե արվեստի խնդիրներն ուր են տանում, որտեղից է գալիս մեր պատմությունը, մշակույթը և ուր է գնում։
«Այսօր մարդիկ իրենց հարմար տուփերի մեջ են մտել, և նորը չեն ցանկանում ընկալել»։
Ռուդոլֆ Խառատյանի խոսքով, նրա բեմադրածը բալետ չէր, ծես էր, որ պարային ժեստերի լեզով, սիմվոլների միջոցով են բացահայտվում։ Կա ֆիզիկական դաշտ և հոգևոր դաշտ։ Սիմվոլը՝ հոգևոր արժեքի արտահայտումն է։ Մարդիկ թող իմանան, ասում է բեմադրիչը, որ այսօր դասական դարձած պարային ժեստերը առաջացել են ծիսական ժեստերից և այն ստեղծվել է հայկական լեռնաշխարհում։
Մանրամասները՝ տեսանյութում