Բացել լրահոսը Փակել լրահոսը
71271173_539492153522715_5121764881485266944_n
A A
Մշակույթ

Փնտրում եք իմա՞ստը․ «Իմաստը ներկայում է»․ Արթուր Ղուկասյան

«Երբ հայտնի ռեժիսոր Փիթեր Բրուքին հարցրեցին, թե ինչպես է ստեղծվում ներկայացումը, նա պատասխանեց, ներկա պահին, քանի որ ներկայացումը ստեղծվում է հենց հիմա՝ հանդիսատեսի աչքի առաջ, և դերասանները նույն կերպ խաղալ չեն կարող։ Այսպիսին է նաև մեր մոտեցումը և այս տարվա խորագիրն է՝ «Իմաստը ներկայում է»։,- ասում է «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։

Հայաստանը ունի մեծ թվով լավ փառատոններ, սակայն «Հայ ֆեստ»-ը լավագույնն է, վստահեցնում է նախագահը և հայտնում, որ այս տարի Եվրոպական Փառատոնների Ասոցիացիան այն ընդգրկել է 24 լավագույնների ցանկում։

24 երկիր, 300 մասնակից, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետներ, 14 բեմահարթակ, 45 ներկայացում՝ դրամատիկական, երաժշտական, պարային, մոնո, տիկնիկային, կրկեսային ու մանկական։

«Որքան կրճատում են փառատոնի բյուջեն, այնքան ավելի շատ մասնակիցներ են գալիս», - իրեն հատուկ հումորով ասում է Արթուր Ղուկասյանը,- մենք կարողանում ենք կազմակերպել այնպես, որ որակը չտուժի և հանդիսատեսը գա։

2008-ից սկսած 10 ու կես միլիոնով փառատոնի բյուջեն կրճատվել է։ Հիմա քսան միլիոն է։ Դիմանում ու դիմադրում ենք հիմնադրամների ու հովանավորների օգնությամբ, նաև որոշ մասնակիցների չենք վճարում»։