«Կստեղծվեն համայնքահեն հյուրանոցներ» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 18-21-ը Երևանում և Դիլիջանում իրականացվելու է «Առաջնորդություն և կառավարում հանուն կայուն զբոսաշրջության» ամառային դպրոցը։
Ծրագիրն ուղղված է զբոսաշրջային ոլորտի զարգացմանը։ Այն մասնակիցներին սովորեցնում է զարգացնել զբոսաշրջային ծրագրերը և վերահսկել ներդրումների արդյունավետությունը։ Ծրագրին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ զբոսաշրջության ոլորտի այլ կազմակերպություններ։ Ծրագրին հրավիրված են Եվրոպայից մասնագետներ, որոնք դասընթացների միջոցով իրենց փորձը կփոխանցեն ծրագրի մասնակիցներին․այս մասին տեղեկացրեց ՄԱԶԾ Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում ծրագրի ղեկավար Արման Վալեսյանը։
Նրա հավաստմամբ՝ ծրագիրը առաջին անգամ է անցկացվում Եվրոպայից դուրս, և Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որտեղ իրականացվելու է այն։ Այն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Եվրոպական կայուն զբոսաշրջության հիմնադրամի ՀՀ Էն զբոսաշրջության կոմիտեի, Ավրորա մարդասիրական նախաձեռնության հետ համատեղ։ Ծրագրին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ զբոսաշրջության ոլորտի այլ կազմակերպություններ։
«Աննախադեպ քայլ է՝ Հայաստանում ծրագրերի իրականացման ոլորտում, մենք շեշտադրումը դնում ենք մարդու զարգացման վրա, որը հնարավոր է միայն աշխատանքի միջոցով։ Միջոցառումը բաց է լինելու տեղացիների համար, բոլոր ֆինանսական ծախսերը հոգացել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որպեսզի մասնակցությունը լինի անվճար։ Մեր ծրագրի ընթացքում ունենք 40 նախաձեռնություն, կոնկրետ աշխատանք կոնկրետ մարդկանց հետ։ Ծրագրի շրջանակներում նաև ստեղծվում են համայնքահեն հյուրանոցներ։ Շատ շուտով Դիտավանում և Չինչինում կբացվեն այդ հյուրանոցները։ Ունենք մոտ 15 համագործակցության ծրագրեր մասնավոր հատվածի հետ, ինչպես օրինակ «Հեքիաթների տունը» Լոռիում, «Խաչքարագործության» կենտրոնը Արմավիրում։ Հիմա թվայնացման աշխատանքներ են իրականացվում Մեծամոր թանգարանում, շատ շուտով Մեծամորի ոսկու դահլիճը կներկայանա նոր տեսքով և ֆորմատով և թվային լուծումներով»,- տեղեկացրեց Արման Վալեսյանը։