Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ավտոմեքենան կողաշրջվել է

Սեպտեմբերի 22-ին, ժամը 22:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Chery Tiggo» (վարորդ՝ Արմեն Հ., ծնված 1995 թ.) և «Opel Vectra B» (վարորդ` Սուրեն Կ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Սուրեն Կ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան: