Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 22.09.
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Բոլոնյային», Մխիթարյանը մասնակցեց խաղին

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Բոլոնյային»:

Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում: Նախ 49-րդ րոպեին Ալեքսանրդ Կոլարովն առաջ մղեց հռոմեացիներին, իսկ քիչ անց Նիկոլա Սանսոնեն 11մ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման ելքը վճռեց մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին Էդին Ջեկոյի գլխի հարվածով խփած գոլը:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորված էր «Ռոմայի» մեկնարկային կազմում, խաղաց մինչև 86-րդ րոպեն, որից հետո նրան փոխարինեց բրազիլացի Ժուանը:

Այս հաղթանակից հետո հռոմեական ակումբը վաստակեց 8 միավոր և բարձրացավ 4-րդ տեղ, իսկ «Բոլոնյան» կրեց առաջին պարտությունը և նահանջեց 5-րդ հորիզոնական:

Հաջորդ՝ 5-րդ տուրում, «Ռոման» իր հարկի տակ կընդունի «Ատալանտային»: Այդ խաղը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: