Բացել լրահոսը Փակել լրահոսը
aram sargsyan
A A
Քաղաքականություն

Ինչ հարցեր պետք է տա վարչապետը ԱՄՆ իշխանություններին` ըստ Արամ Սարգսյանի

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ֆեյցբուքյան իր էջում գրել է.

«Ի՞նչ կցանկանայի, որ իմ երկրի վարչապետը հասցներ ԱՄՆ իշխանություններին: Հայաստանը ինքնիշխան ու զարգացող պետություն է և իր օրակարգում տնտեսական հեղափոխություն ու ազգային անվտանգության դիվերսիֆիկացումն ունենալով՝ առաջարկում է քննարկել համագործակցությունը գունավոր մետաղների ու ջրային ռեսուսների, ավիացիայի, նոր աէկ-ի կառուցման, վերականգնվող էներգետիկայի, Ամերիկյան համալսարանին կից ինժիներական, մետալուրգիական և կիբեռնետիկայի ֆակուլտետներ բացելու հարցերը՝ իրենց փորձարարական լաբորատորիաներով հանդերձ։

Բյուրականի Աստղադիտարանի արդիականացումը և ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր արագացուցիչների մշակումն ու տեղադրումը... Հայաստանը պատրաստ է քննարկել ամերիկյան զենք գնելու տարբերակները՝ ինչու՞ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինելով ռուսական Ս-400-ներ ունենալ, ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի կարող ՙՊետրիոտներ՚ ու անօդաչուներ գնել ԱՄՆ-ից: Ու ԱՄՆ-ին հասկացնել, որ հայկական կողմը Լավրովի պլանին դիմակայելու է միանշանակ, և ԱՄՆ-ի օժանդակության կարիքն ունի: Գոնե՝ չխանգարելու համար: Ու էլի մի տասնյակ հարցեր, որ չեն կարող բարձրաձայնվել, բայց պիտի քննարկվեն, որ կոնկրետություն ունենանք ու առաջ գնանք»: