Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Դպրոցը փակվել է, աշակերտ չկա․ Լիճք և Տաշտուն գյուղերի առօրյան․ լուսանկարներ

Սյունիքի մարզի Լիճք և Տաշտուն գյուղերում Անկախության տոնը չեն նշում։

Ասում են՝ տոնը նշող էլ չի մնացել գյուղում, տները գնալով դատարկվում են, երիտասարդները լքում են գյուղը՝ դրսում աշխատանք գտնելու հույսով։ Երկու գյուղերում էլ չկա ո՛չ մանկապարտեզ, ո՛չ դպրոց։ Տաշտունի դպրոցն այս տարի փակվեց՝ աշակերտ չկար։

Գյուղի բնակիչներն ասում են՝ երեխաները հիմնականում 3-4 տարեկան են. դրանից հետո ծնողները երեխաների լավ ապագայի համար լքում են գյուղը՝ տեղափոխվում քաղաք, իսկ գյուղ այցելում են միայն հանգստյան օրերին։