Բացել լրահոսը Փակել լրահոսը
71FA8E0D-7C59-47CA-96BB-414FEA872F51_w800_h450
A A
Քաղաքականություն

Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար (տեսանյութ)

Գյումրու Սև բերդ ամրոցի միջոցառումից հետ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է։

«Դա մեր գործառույթներից է, և մենք ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք»,- ասաց նա։

Էդուարդ Մարտիրոսյանը չցանկացավ խոսել Արթուր Վանեեցյանի՝ պաշտոնից հեռանալու մասին՝ պատճառաբանելով, թե վարչապետն արդեն ամեն ինչ ասել է։

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը չցանկացավ այլ հարցերի պատասխանել։