Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fide cup
A A
Սպորտ

Լևոն Արոնյան – Լիեմ Լեի զույգի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում (տեսանյութ)

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/8 եզրափակչի երկրորդ պարտիաները: 

Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց Վիետնամի ներկայացուցիչ, գրոսմայստեր Քուան Լիեմ Լեի հետ: Ինչպես առաջին պարտիայում, այս անգամ էլ կողմերը շատ արագ խաղարկեցին սկզբնախաղը, ապա մի քանի հավասարազոր փոխանակումներ կատարեցին, իսկ 32-րդ քայլին ոչ-ոքիի արեցին, քանի որ կրկնեցին նույն դիրքը: 

Այդպիսով, դասական շախմատի երկու հանդիպումներից հետո հաշիվը մնաց հավասար՝ 1:1: Հաղթողին որոշելու համար վաղը կանցկացվի թայ-բրեյք: