Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ. Գրիգոր Գրիգորյանին 10 վայրկյան չհերիքեց հաղթանակի համար

Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից հանդես եկան երկու ըմբիշ:

79 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ նա ցավալի պարտություն կրեց Ուզբեկստանը ներկայացնող Ռաշիդ Կուրբանովից: Գոտեմարտի ավարտից 10 վայրկյան առաջ մեր ըմբիշը հաղթում էր 8:6 հաշվով, սակայն չկարողացավ ճիշտ պաշտպանվել և մրցակիցը հնարք կատարեց ու հավասարեցնեց հաշիվը՝ 8:8: Այդպիսով, Գրիգոր Գրիգորյանը պարտություն կրեց և դուրս մնաց չեմպիոնական պայքարից:

86 կգ քաշային կարգում, որը օլիմպիական է, Հովհաննես Մխիթարյանն արդեն որակավորման փուլում 1:11 հաշվով պարտվեց ամերիկացի Ջեյմս Պատրիկ Դաունեին: Վերջինս 1/8 եզրափակիչում նույնպես դուրս մնաց պայքարից, որի պատճառով մեր ըմբիշը վերջնականապես ավարտեց իր ելույթները: