Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իզաբելլա Յայլյանը 6-րդն է ծանրամարտի աշխարհի առաջնության B ենթախմբում

Թաիլանդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ծանրորդ Իզաբելլա Յայլյանը կանանց 59 կգ քաշային կարգում զբաղեցրեց 6-րդ տեղը:

B ենթախմբի մրցումներում նա պոկում վարժությունում ցույց տվեց 92 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում՝ 110 կգ: Երկամարտի 202 կգ արդյունքով Իզաբելլա Յայլյանը 11 մասնակիցների մեջ զբաղեցրեց 6-րդ տեղը:

Վաղը Հայաստանից հանդես կգա Անդրանիկ Կարապետյանը (81 կգ, A ենթախումբ):