Բացել լրահոսը Փակել լրահոսը
26047225_163695694386804_3434416597058534026_n
A A
Հասարակություն

Ուսումնասիրվել է մոտ քսան նախագիծ ամենատարբեր ոլորտներում․ Ֆրանսիայի դեսպան

Երևանում Ֆրանսիայի դեսպանությանը հնարավորություն է ընձեռված հյուրընկալելու ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (տարածաշրջանային իրավասություններով) ներկայացչությունը, որի դերը Հայաստանում վերաինտեգրման ծրագրերի միջոցով հայերի վերադարձին նպաստելն է։

Այդ ծրագրերը իրենց հերթին նպաստում են տեղական զարգացմանը: Այսօր առավոտյան ուսումնասիրվել է մոտ քսան նախագիծ ամենատարբեր ոլորտներում ՝ կենդանիների բուծում, ռեստորանային գործ, հացաբուլկեղենի արտադրություն, ջերմոցներ, կահույքի արտադրություն և հյուրատուն ... Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը մեծ դեր ունի Հայաստանի և Ֆրանսիայի միջև միգրացիոն հոսքերի վերահսկման գործում `կարևորելով ուղեկցվող անձանց անհատական ​ուղղորդումը:

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի ֆեյսբուքյան էջից։