Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kajoyan
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ. Վարուժան Կաջոյանը հաղթանակով մեկնարկեց առաջնությունը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սսուլթանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 74 կք քաշային Վարուժան Կաջոյանը 1/16 եզրափակիչ փուլում 10:2 հաշվով հաղթեց լիտվացի Անդրիուս Մաժեյկային: Հաջորդ փուլում մեր ըմբիշը կհանդիպի ուկրաինացի Վասիլ Միխայլովի հետ: