Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-w2oV7T1icQ
A A
Մշակույթ

Բաբկեն Չոբանյանը՝ ՀՀ վաստակավոր արտիստ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բաբկեն Սամվելի ՉՈԲԱՆՅԱՆԻՆ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհելու մասին․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատ-րոնի դերասան Բաբկեն Սամվելի ՉՈԲԱՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ»,- ասված է հրամանագրում։