Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+harut
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը պարտվեց հնդիկ ըմբիշին

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը չկարողացավ հաղթահարել Ղազախստանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության նախնական փուլը:

Մեր 57 կգ քաշային մարզիկը 1/8 եզրափակիչ մրցամարտում հանդիպեց Հնդկաստանը ներկայացնող ըմբիշ Կումար Ռավիի հետ և ժամանակից շուտ պարտություն կրեց՝ 6:17:

Այդպիսով, այսօր մրցագորգ ելած մեր երկու ըմբիշները անհաջողության մատնվեցին և դուրս մնացին չեմպիոնական պայքարից: Այժմ նրանք պետք է սպասեն իրենց մրցակիցների ելույթներին, որից հետո պարզ կդառնա իրանց կարգավիճակը: