Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին Ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերիյ Օսիպյանին ոստիկանության պետի պաշտոնից ազատելու հրամանը․

«ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

 Ա.ՍԱՐԳՍՅԱՆ»,- ասված է հրամանագրում։