Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chalyan 16.09.
A A
Սպորտ

Կարապետ Չալյանը պարտվեց և կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, աշխարհի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար։

Կիսաեզրափակիչ մրցամարտում նա 2։5 հաշվով պարտվեց Շվեդիան ներկայացնող Ալեքս Կեսիդիսին։ Երկրորդ մրցափուլի կեսին նա 2։1 առջևում էր հաշվի մեջ, սակայն կոպիտ սխալ թույլ տվեց և մրցակիցը 4 միավորանոց գցում կատարեց։

Կարապետ Չալյանը, որը Հայաստանի հավաքականի համար արդեն ապահովել է օլիմպիական ուղեգիր, վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։