Բացել լրահոսը Փակել լրահոսը
155582
A A
Քաղաքականություն

Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է․ Փաշինյան (տեսանյութ)

Վանաձորում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց տվեցին բանկային գաղտնիքի մասին նոր օրենքից։

Լրագրողը հարցրեց, թե արդյոք հնարավո՞ր է, որ Կառավարությունը հետ կանգնի դրանից և արդյոք սրանով իշխանությունները քաղաքական նպատակնե՞ր են հետապնդում։

Փաշինյանը պատասխանեց, որ հնարավոր չէ։

«Բոլոր նրանք, ովքեր այս որոշման հետ կապված ուղղակի աղմուկ են բարձրացնում, այդ աղմուկը բարձրացնելու հիմքեր չունեն»,- նշեց գործադիր իշխանության ղեկավարը։ Օրինագծի շրջանառումը վարչապետը դիտարկեց կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային պահանջի կոնտեքստում։

Նա նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի գումարներին․ «Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է»,- ասաց նա։

«Կոռումպացված փողերը», վարչապետի խոսքով, մինչև վերջին կոպեկը հետ են բերվելու։