Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Վանեցյանին ազատելու միջնորդագիրը (տեսանյութ)

Լրագրողը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է, թե՞ ոչ։ 

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ծառայությունից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա եղել քննարկման և Վանեցյանի փոխադարձ համաձայնության արդյունքում։

Նա հավելեց, որ այս պահին Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնություն եզրափակիչ հատված դուրս բերելու շատ կարևոր խնդրի լուծման վրա։