Բացել լրահոսը Փակել լրահոսը
1DM_0624
A A
Քաղաքականություն

Հանքարդյունաբերություն երևույթով հիացած չեմ․ վարչապետ (տեսանյութ)

Լրագրողը հարց հնչեցրեց հանքարդյունաբերության վերաբերյալ՝ նշելով, որ ԶՈԴ-ի հանքը վնաս է հասցնում Սևանա լճին և արդյո՞ք կառավարությունը չպետք է ստուգի բոլոր հանքավայրերի աշխատանքները։

«Հանքարդյունաբերության երևույթով հիացած չեմ և այդքան լավ չեմ վերաբերվում այդ երևույթին»,- նշեց Փաշինյանը։ Սակայն հանքարդյունբերության դեմոնիզացումը, ըստ նրա, ընդունելի չէ։ Գործադիր մարմնի ղեկավարն ասաց, որ Հայաստանը հակամարտող պետություն է և պատերազմի պարագայում տնտեսական խնդիրներ են առաջանում, արտարժույթի դեֆիցիտ է առաջանում և այլն։

Իսկ, երբ որ երկրում պատերազմ է սկսվում արտարժույթի հնարավորությունները քչանում են․ զբոսշրջիկ չի գալիս, գյուղատնտեսությունն է տուժում, ռազմական պաշարի ապահովման խնդիր է առաջ գալիս․ «Ընդհանրապես, ամբողջ տնտեսությունը բերվում է ռազմական վիճակի։ Եվ նման պայմաններում միակ աղբյուրը, որ Հայաստանին կարող է բերել արտարժույթ՝ հանքարդյունաբերությունն է»։

Ուստի, հանքարդյունաբերության դեմոնիզացումը, ըստ վարչապետի, կարող է հարված հասցնել ՀՀ անվտանգությանը։ Նա հավելեց, որ եթե հիմա կառավարությունը որոշում ընդունի փակել Ամուլսարի հանքը, ապա միջազգային հանրությանը պետք է պատասխանի, թե ինչու չի փակել Զանգեզուրի և այլ հանքերը։

Նա հարցադրում հնչեցրեց, թե ինչ վնաս է հասցնում ԶՈԴ-ի հանքավայրը Սևանին՝ ընդգծելով, որ Վարդենիսի, Գավառի, Սևանի և այլ բնակավայրերի կոյուղիներն ավելի մեծ վնաս են հասցնում լճին, քան հանքավայրը։ Կառավարության ղեկավարն անդրադարձավ նաև նոր ՇՄԱԳ անցկացնելու կոչերին՝ նշելով, որ այդ պարագայում հարցադրումներ կարող են հնչել նաև մյուս հանքերի մասով։