Բացել լրահոսը Փակել լրահոսը
1DM_0576
A A
Քաղաքականություն

Որոշում է կայացվել «վեթինգ» բառը չօգտագործել․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ վերջինն անդրադարձավ դատական իշխանության, վեթինգի վերաբերյալ հարցին։

Փաշինյանը նախ նշեց, որ ավելի շատ բառի վրա է ուշադրություն է դարձվել, քան բովանդակության, ուստի որոշում է կայացվել բառը չօգտագործել։ Գործադիր մարմնի ղեկավարն ասաց, որ կստեղծվի 2 հակակոռուպցիոն մարմին, որոնից մեկը կզբաղվի դատավորների բարեվարքության հարցերով։

«Շատ լուրջ քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ պետք է գնալ ինստիտուցիոնալ ճանապարհով»,- շեշտեց նա՝ հավելելով, որ իրենց նպատակը նախորդ իշխանություններից կախում ունեցող դատական համակարգը, գործող իշխանությունից կախում ունեցող դատականով փոխարինելը չէ։

Նա նաև հավելեց, որ ամենամեծ վտանգը սպասելի է հենց ներկայիս դատական համակարգից։

Վերադառնալով դատական համակարգին՝ նա նշեց, որ ամենաապիկար վտանգները բխում են համակարգից, սակայն դա չի նշանակում որ Հայաստանի «բոլոր դատավորները պատերի տակ վնգստացողներ են»։

Խոսելով Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի նշանակման մասին՝ վարչապետն ասաց, որ նա իր մանկության ընկերն է։ «Բայց Իջևանում որտեղ էլ քայլեմ, կամ մանկության ընկեր կլինի, կամ դասարանցի, կամ սանիկ, կամ քավոր։ Իջևանն իմ ծննդավայրն է»,- նշեց նա։