Բացել լրահոսը Փակել լրահոսը
1DM_0662
A A
Քաղաքականություն

Ինչ էլ լինի, ողբերգություն չէ․ Փաշինյանը` «Իմ քայլ»-ի փլուզման հնարավորության մասին (տեսանյութ)

Վարչապետի ասուլիսի ընթացքում հարց հնչեց Գյումրիի 2500 տնակների վերաբերյալ։ Լրագրողը հետաքրքրվեց թե ինչ ծրագրով է առաջնորդվելու կառավարությունը, և հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության լուծարումը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ հաշվի առնելով Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Տնակների հարցին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց, որ տնակների մի մասը դատարկ է, այնտեղ բնակվողների մի մասին պետությունը բնակարան է տվել, սակայն տնակի բնակիչները վաճառել են այն ու վերադարձել կրկին իրենց տնակները։

«Մեր խնդիրն է Գյումրին ազատել տնակներից»,- շեշտեց նա՝ հավելելով, որ տնակների առկայությունը խանգարում է քաղաքի տնտեսական զարգացմանը։

Խոսելով խմբակցության մասին՝ գործադիր մարմնի ղեկավարն ասաց, որ այն ունի լուրջ աշխատանք ունի կատարելու և որպես ամբողջություն կայանալու համար։

«Եթե «կարողա»-ներով խոսենք, կարող է չհանգեցնել»,- Փաշինյանն ասաց խմբակցության փլուզման հնարավորության մասին՝ հավելելով, որ ինչ էլ լինի, ողբերգություն չէ։