Բացել լրահոսը Փակել լրահոսը
1DM_0624
A A
Քաղաքականություն

Ամուլսարի ճանապարհները բացելու վերաբերյալ դատարանի որոշում ունենք․ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր քաղաքում հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ Մինչ լրագրողների հարցերին պատասխանելը՝ նա 100 փաստ ներակայացրեց։

Այնուհետև Փաշինյանն անցավ հարցուպատասխանին։

Լրագրողը հարց տվեց Ամուլսարի հանքի շահագործման «Էլարդ»-ի ուսումանասիրության կապակցությամբ տեսակոնֆերանսի, Փաշինյանի՝ Ամուլսարի ճանապարհների ապաշրջափակման վեարբերյալ հայտարարության, և Ամուլսարի ապագայի վերաբերյալ։

Փաշինյանը նշեց, որ «Էլարդ»-ի ուսումնասիրության համար տրամադրված 400 հազար դոլարն անիմաստ չի ծախսվել։

«Ունենք դատարանի որոշում՝ ճանապարհները բացելու վերաբերյալ»,- նշեց վարչապետը՝ շրջափակման կոչի մասով։ Նա նաև հավելեց, որ կառավարության որոշումները պետք է հիմնված լինեն օրենքի վրա և բխեն օրենքներից  ու Սահմանադրությունից։

Նա նաև անդրադարձավ Թեղուտի հանքին՝ ընդգծելով, որ իր մոտ են եկել կառավարության անդամներ ու ասել, թե հանքի պատվարը կարող է քանդվել, ինքն այնտեղ ուղարկել է մասնագետների, որոնք փաստել են, որ պատվարի փլուզման վտանգ չկա։ Գործադիր մարմնի ղեկավարն ասաց, որ ինքը կողմ է Թեղուտի հանքի շահագործմանը, քանի որ բացված հանքի չշահագործումը բնապահպանական վտանգ է ներկայացնում։

«Ամուլսարի հարցում մենք գնալու ենք ճշմարտության հետևից»,- ընդգծեց նա՝ հերքելով այն պնդումները, թե կառավարությունը հանքը շահագործելու որոշում ունի։