Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport borba
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ․ Կարապետ Չալյանը մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը հաջող մեկնարկեց Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում։ Նա հաղթահարելով նախնական փուլերի արգելքը, մտավ կիսաեզրափակիչ և ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր։

77 կգ քաշային կարգում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը 1/16 եզրափակիչում 4:2 հաշվով հաղթեց ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով առավելության հասավ վենեսուելացի Ռիվաս Էսպինոսայի նկատմամբ։

Քառորդ եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը մեծ դժվարությամբ հաղթեց Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին՝ 5։4։ Կիսաեզրափակիչում Կարապետ Չալյանը կմրցի շվեդ Ալեքս Միկել Բյուրբերգ Կեսիդիսի հետ։

Այսօր մրցահարթակ դուրս եկած 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 0:7 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլմուրատ Թասմուրադովին և դուրս մնաց պայքարից։