Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 16.09.
A A
Սպորտ

Բռնցքամարտի ԱԱ. Արթուր Հովհաննիսյանը կհանդիպի ադրբեջանցի մարզիկի հետ

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի առաջին մենամարտերը:

Հայաստանից հանդես կգան երկու բռնցքամարտիկ: Նախ 75 կգ քաշային Արման Դարչինյանը կմրցի սլովակցի Անդրեյ Չեմեզի հետ: Այնուհետև ռինգ դուրս կգա մեր ծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, ում անդրանիկ մրցակիցը ավստրիացի Ալեքսանդր Մրաովիչն է:

1/8 եզրափակիչի մնացած մարտերը կկայանան վաղը՝ սեպտեմբերի 17-ին: Այդ օրը մենք երեք պատվիրակ կունենանք: Եվրոպայի չեմպիոն, 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, այս փուլում կհանդիպի ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի հետ: Մեր մյուս չեմպիոնը, Հովհաննես Բաչկովը, 63 կգ քաշային կարգում ուժերը կչափի կոլումբիացի Խոսե Մանուել Վիաֆրայի հետ: 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանի մրցակիցը կլինի անգլիացի Չիվոն Կլարկը: