Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+artur 16,09,
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը, չնայած վնասվածքին, որոշել է մասնակցել եզրափակիչին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը վնասվածքով կմասնակցի աշխարհի առաջնության եզրափակչին: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից:

Արթուր Ալեքսանյանն արդեն հանդիպել է բժիշկների հետ, ովքեր փորձելու են ամեն կերպ մեղմելու ցավերը: Գյումրեցի մարզիկը պատրաստվում է մասնակցել եզրափակիչին:

97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող, աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևի հետ:

Մեր ըմբիշի մոտ նախօրեին զգացնել էր տվել կողոսկրերի վնասվածքը, որը նա ստացել էր նախորդ աշխարհի առաջնության ժամանակ: