Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ Ազգային Ժողովի նիստը.Ուղիղ (տեսանյութ)

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը։ Օրակարգում 2 հարց է։ Խորհրդարանը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Ըստ պատգամավորի՝ նախագծի նպատակն է բեռնաթափել Վարչական դատարանների աշխատանքը։

Նիկոլ Բաղդասարյանն ընդգծում է, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երթևեկության կանոնների խախտման գործերն են ծանրաբեռնում դատարանները։ Նա առաջարկում է, որպեսզի քաղաքացին, մինչև երթևեկության խախտումների տուգանքները բողոքարկելու համար դատարան հասնելը, դիմի ըստ վերադասության՝ վարչական մարմին։ Ի դեպ, ըստ նախագծի՝ բողոքարկումները դիտարկող վարչական մարմինն իր եզրակացությունը պետք է տա 15 օրում և ոչ թե 30, որից հետո քաղաքացին, եթե համաձայն չէ, կարող է դիմել դատարան։