Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոմա» - «Սասուոլո»՝ 4:2: Գնահատականներ. Մխիթարյանը՝ սուպեր Սայան

Իտալիայի լրատվամիջոցները առանձին-առանձին գնահատել են Հռոմի «Ռոմայի» ֆուտբոլիստների խաղը, որոնք Իտալիայի Ա սերիայի 3-րդ տուրում սեփական դաշտում 4:2 հաշվով պարտության են մատնել «Սասուոլոյին»:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ելույթը մասնագետները գնահատել են 7,5 բալով (10 բալանոց համակարգով – հեղ.):

«Օվացիաներ խաղադաշտում նրա հայտնվելու պահին: Ծանոթությունը մի քանի րոպե է տևում: Այնուհետև նա առանց հապաղելու մտնում է խաղի մեջ: 22-րդ րոպեին գրավում է դարպասը՝ սուպերհարվածով եզրափակելով ձախ եզրային գրոհը և նորից ցնցելով «Օլիմպիկոյի» տրիբունաները: Եվս մեկ հրաշագործություն 45-րդ րոպեին, երբ նրա փոխանցումը չի իրացնում Կոլարովը: Նա խոսում է 7 լեզուներով, բայց ավելի լավ տիրապետում է ոտքով գնդակ  խաղալու լեզվին: Ի՞նչ ֆուտբոլիստ է», - գրել է forzaroma կայքը:

Նշենք, որ «Ռոմայի» գլխավոր հովանավոր Qatar Airways-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հենրիխ Մխիթարյանին: