Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Սասուոլոյին», Մխիթարյանը մասնակցեց խաղին և գեղեցիկ գոլ խփեց (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 3-րդ տուրում Հռոմի «Ռոման» հյուրընկալվեց «Սասուոլոյին» և  հաղթանակ տարավ 4:2 հաշվով:

Առաջին խաղակեսն ավարտվեց տանտերերի բացահայտ առավելության, որոնք 4 անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Գոլի հեղինակ դարձան Բրայան Կրիստանտեն, Էդին Ջեկոն, Հենրիխ Մխիթարյանը և Ջաստին Կլույվերտը: Երկրորդ խաղակեսում երկու գոլի հեղինակ դարձավ հյուրերի հարձակվող Դոմենիկո Բերադին:

Այդպիսով, «Ռոման» տարավ իր առաջին հաղթանակը ընթացիկ մրցաշրջանում և վաստակած 5 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական: «Սասուոլոն» երկրորդ պարտությունը կրեց և այժմ 3 միավորով ընթանում 12-րդ տեղում:

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ 22-րդ րոպեին բացեց իր գոլերի հաշիվը Իտալիայի Ա սերիայում: