Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+artur 15.09.
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ․ Արթուր Ալեքսանյանը մտավ եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար (տեսանյութ)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը այսօր մտավ ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար։

97 կգ քաշային մեր ըմբիշը կիսաեզրափակիչ մարտում 3։1 հաշվով առավելության հասավ Վրաստանը ներկայացնող Գեորգի Մելիայի նկատմամբ։ Եզրափակիչում նա կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Մուսա Եվլոևի հետ։ Մրցամարտը կկայանա վաղը, սեպտեմբերի 16-ին։