Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 15.09.
A A
Սպորտ

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանն արդեն ապահովել է Տոկիո-2020-ի ուղեգիրը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր հանդես եկող հայաստանցի հունահռոմեական ոճի 3 ըմբիշներից միայն Արթուր Ալեքսանյանը կարողացավ մտնել կիսաեզրափակիչ։ 2016թ օլիմպիական չեմպիոնը քառորդ եզրափակչում 4։3 հաշվով մեծ դժվարությամբ հաղթեց իրանցի Մոհամադհադի Աբդուլահ Սարավիին։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Արթուր Ալեքսանյանն այդպիսով ապահովել է 2020թ օլիմպիական խաղերի ուղեգիրը։ Կիսաեզրափակիչում մեր դյուցազունը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Մելիայի հետ:

Ասյօր պայքարի ելած 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 87 կգ քաշային Արթուր Շահինյանը չկարողացան հաղթահարել նախնական փուլերի արգելքները և դուրս մնացին ոսկե մեդալի համար պայքարից: Իսկ 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտում 4:7 հաշվով զիջեց կորեացի Ջիյոն Լիին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

 

Նշենք, որ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանն բրոնզե մեդալի համար մրցամարտում այսօր կհանդիպի իրանցի Մեյսամ Կարամալի Դալխանիի հետ։