Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սերգեյ Մովսեսյանը կրկին ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ (տեսանյութ)

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող տղամարդկանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ընթանում են 1/32 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով հանդիպեց չինացի Դին Լիժենի հետ։ Կողմերը մեկ ժամում փոխանակեցին գլխավոր ֆիգուրները և արդեն 30-րդ քայլին հաշտություն կնքեցին:

Այդպիսով, դասական շախմատի երկու պարտիաներից հետո հաշիվը դարձավ 1:1: Հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում: Սկզբում կողմերը կմրցեն արագ շախմատում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բլիցում: