Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (11)
A A
Հասարակություն

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիրն ազատ է արձակվել

«Ա1+»-ը տեղեկացավ, որ ազատ է արձակվել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատեր Ալեքսան Զաքարյանը։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է 20 մլն դրամի չափով գրավ եւ փոխել խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից պատճառված վնասից 210մլն դրամը վերականգնվել է։