Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանի Կենտրոն համայնքում տեղադրվել են պլաստիկ թափոնների սորտավորման ամաններ

2019թ․-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպությունը (ISSD ՀԿ), «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ի հովանավորությամբ և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի Կենտրոն վարչական շրջանում տեղադրել է պլաստիկ շշերի համար նախատեսված երկու բաժնից բաղկացած 4 սորտավորման ամաններ և կտեղադրի ևս 9-ը։ Ամանները տեղադրվել են հետևյալ տարածքներում՝

  • Խաչքարերի պուրակ (1 հատ)
  • Հյուսիսային պողոտա (2 հատ)
  • Կարապի լիճ (1 հատ)

Մյուս 9-ը ամանները տեղադրվելու են՝

 

  • Պոպլովոկի այգի (2 հատ)
  • Կոմիտասի պուրակ (1 հատ)
  • Կասկադ (1 հատ)
  • Հյուսիսային պողոտա (1 հատ)
  • Անգլիական այգի (2 հատ)
  • Հանրապետության հրապարակ (1 հատ)
  • Խաչքարերի պուրակ (1 հատ)

 

Ծրագրի այս բաղադրիչի հովանավոր «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն մշտապես իրականացնում է սոցիալական ծրագրեր և այս անգամ ևս ձեռնամուխ եղավ  աջակցել նոր ծրագրի իրականացմանը:

Նշենք, որ «Recycle it!» նախագիծը մեկնարկել է 2018թ․-ի հունիսին՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում ISSD ՀԿ-ն իրականացրել է թափոնների սորտավորման աշխատանքներ 200-ից ավելի կազմակերպություններում: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Ծրագրի աջակիցներից են  Երևանի քաղաքապետարանը, Կոկա Կոլա հիմնադրամը, ՀՀ Կառավարությունը։