Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան Arman Abovyan
A A
Քաղաքականություն

Պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք՝ ցրում ենք Ոստիկանությունը․  Արման Աբովյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ  Արմեն Փամբուխչյանը և Սիսակ Գաբրիելյանը օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել։ Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում։  

 Օրինագծի հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ըստ նախատեսվող փոփոխությունների՝ հնարավորություն է տրվում քաղաքացիներին տեսանկարահանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն և օնլայն ռեժիմով փոխանցել Ոստիկանությանը։

«Տեսանյութը արձանագրած  քաղաքացու տվյալները գաղտնի է մնալու, որևէ մեկը չի կարող տեղեկանալ, թե ո՞վ է իրեն նկարահանել։ Տեսանյութը ուղարկելուց հետո քաղաքացին այլևս  դերակատարություն չունի»,- ընդգծեց Սիսակ Գաբրիելյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը դեմ է օրենքի նախագծին, պատճառաբանելով, թե այն հում է և չի ծառայելու իր նպատակին։ Արման Աբովյանը, ակնարկեց, թե այս օրենքով ցանկանում են մարդկանց «գործ տալ» սովորեցնել։  

«Սա սխալ օրենք է, չի կարելի մարդկանց մեջ սերմանել դա։ Եկեք պայմաններ ստեղծենք, սոցիլական հոլովակների տեսքով․․․․ ։ Գնացեք քաղմաս՝ վազելով, հանկարծ եթե տեսնեք, որ հարևանը ժամը 8-ին  քեֆ է անում, զանգեք՝ գան հավաքեն։ Ճանապարհների որակը բավարարո՞ւմ է, որ վարորդը առանց խախտումներ անելու քշի, իհարկե՛ ոչ, լուսավորությունը բավարարո՞ւմ է՝ ոչ, կա մարդկանց մեջ ատելությո՞ւն կա՝ այո։ Դե եկեք Ոստիկանությանն ասենք՝ գնացեք տուն, էլ մնում է ի՞նչ անի, եկեք մենք ակտիվ քաղաքացիներով նայենք ամեն ինչին։ Պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք՝ ցրում ենք Ոստիկանությունը, մենք ենք այսօրվանից ամբողջը անելու»,- շեշտեց նա։