Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան1
A A
Քաղաքականություն

Մենք ունենք մի քանի չստացված փորձ․ Արարատ Միրզոյանը ակնարկեց Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագիծը համարում է չափազանց փոփոխություններ ներկայացնող, «հատկապես՝ այսպիսի բախտորոշ ժամանակաշրջանում»։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում, առ այն, որ Ոստիկանութան և ԱԱԾ-ի ղեկավարները նշանակվեն՝ հաշվի առնելով այն ցենզերը, որոնք դրված են պատգամավորների առջև։

ԱԺ նախագահը վերհիշեց, որ նախկինում «Լուսավոր Հայաստան»-ը գրեթե նույն առաջարկն էր արել, որին դեմ են եղել հետևյալ մեկնաբանմամբ։

«Մենք չենք ուզում, որպեսզի այդ մարդիկ լինեն քաղաքական, ինչո՞ւ, որովհետև մեր պետությունը վատ փորձ ունի, եկեք անկեղծ լինենք։ Մենք ունենք մի քանի չստացված փորձ, երբ քաղաքական գործիչները ղեկավարել են Ոստիկանությունն և ԱԱԾ-ն, և արդյունքում այդքան էլ լավ չի ստացվել։ Իրենք ձեռք են բերել այնքան մեծ կշիռ, որ ազդել են քաղաքական պրոցեսների վրա, հետագայում մեկը նույնիսկ վարչապետ է դարձել, հետո՝ նախագահ, հետո նորից էր ուզում վարչապետ դառնալ, մի քանի օր ստացվեց; Արդյոք պիտի այդ վատ փորձը միշտ ուղեկցի՞»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահը Տարոն Սիմոնյանի ներկայացրած փաստարկները անխոցելի որակեց։