Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քրիստինե-Պողոսյան
A A
Քաղաքականություն

ԱԺ ամբիոնից աուտիզմ ունեցող երեխաներին «խեղումներով և շեղումներով» չասեք․ պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանին (տեսանյութ)

Ազգային ժողովում քննարկվող «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած կենդանիների պաշտպանությանը օրինագիծը բուռն քննարկումների տեղիք է տվել։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, դիմելով կենդանիներին պաշտպանող Նաիրա Զոհրաբյանին, պահանջեց, որ վերջինս ԱԺ ամբիոնից այլևս աուտիզմ ունեցող երեխաներին «խեղումներով և շեղումներով» չասի։

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը մինչ այդ իր ելույթում ասել էր․

«Ինքս եղել եմ Սենշամոն քաղաքի բուժական սրճարանում, որտեղ կային կենդանիներ, և հիվանդ աուտիզմով ․․․․ և ընդհանրապես տարբեր խեղումներ, շեղումներ, հաշմանդամություն ունեցող երեխաներին բերում էին և իրենք փորձվում էին հաղորդակցվել, և դա բուժման մեթոդ էր»։

Քրիստինե Պողոսյանին հետաքրքրեց, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ հոգեկան խնդիրների առաջ կանգնող առյուծներին և արջերին պահում են տնային պայմաններում։

Նաիրա Զոհրաբյանը չհասկացավ, թե ինչո՞ւ է «Իմ քայլի» պատգամավորը իր հնչեցրած բառերում վիրավորական բան գտել աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ։ Նա ընդգծեց, որ բոլոր երեխաներին էլ շատ սիրում և հարգում է։

Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով հարցին, շեշտեց, որ վատ վերաբերմունք ունի դրա վերաբերյալ։

«Պատահական չէ, որ հիմա մենք Կենդանաբանական այգու տնօրենի՝ Ռուբենի հետ քննարկում ենք և միգուցե ինքս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գամ՝ կենդանիների պահման հատուկ պայմանների, որովհետև շատերն են պահում կենդանիներ և փորձել եմ ստանալ այն ցանկը, որոնք տնային պայմաններում, առանձնատներում, օբյեկտներում պահում են այդ կենդանիներին, և մի-երկու դեպքում է, որ պայմանները համապատասխանում են։ Դա ևս համարում եմ դաժան վերաբերմունք»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։