Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը դիմեց սիրելի կենդանիներին (տեսանյութ)

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը, ԱԺ նախագահը քվեարկության դրեց երեկ խորհրդարանում քննարկված օրինագծերը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ այսօրվա օրակարգում քիչ հարցեր են մնացել, և քննարկումից հետո օրինագծերը կդրվեն քվերարկության։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարել։ Խմբակցության պատգամավորները նախատեսվող օրինագծով առաջարկում են ՔՕ 1-ին հոդվածը լրացնել հետևյալ կերպ՝ «Տնային և անտուն, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների կամ գիտաուսումնական փորձարկումներիհամար օգտագործվող կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդատումը խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենի կրակելու միջոցով կենդանու կյանքի ընդհատումը թունավորման այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը, անտուն կենդանիների այնպիսի հավաքը կամ բռնությունը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը և այլ դաժան վերաբերմունքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկը կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով»։

Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համար, որը կհանգեցնի կենդանիների ոչնչացմանը կամ խեղմանը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, գործող օրենքով նախատեսվում է ծիծաղելի տույժ։

«Քաղաքացիների նկատմամբ սահմանված է նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսունապատիկը, իսկ պաշտոնյա անձանց նկատմամբ՝ ութսունապատիկից մինչև հարյուրապատիկը»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։