Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131866
A A
Հասարակություն

Հայկ Ալումյանը դեմ է, որպեսզի «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները ներկա լինեն դատավարությանը

«Մարտի 1-ի» գործող մեղադրյալների դատավարության ընթացքում, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ մինչև այսօր որևէ գործ դեռ չի քննվում, որտեղ կքննարկվեն սպանված տուժողների սպանության վերաբերյալ հարցեր։

«Իմ համոզմամբ՝ միայն այդ գործով սպանված տուժողների իրավահաջորդները կարող են մասնակցել որպես տուժողի իրավահաջորդ»,- նկատեց Հայկ Ալումյանը։

Նա հիշեցրեց, որ այս գործը քննվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ և այդ գործով որևէ մեկը չկա, որը ավելի տուժող է Սահմանադրական կարգի տապալման առումով, քան ՀՀ 3 մլն բնակչությունը։

«Այդ տրամաբանությամբ 3 մլն բնակչությանը պետք է այստեղ բերեք, կամ այստեղ տուժող չպիտի լինի»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

«Դատարանին նույնպես հայտնի չեն այս գործով այնպիսի հանգամանքեր, որոնք կարող են խոչընդոտել նշված ներկայացուցիչների մասնակցությանը, հետևաբար՝ փաստաբան Տիգրան Եգորյանը ներգրավվում է որպես տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ»,- հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Անահիտ Հովհաննիսյանը, Արա Կարագյոզյանը նույնպես ներգրավվեցին որպես տուժողների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ։