Բացել լրահոսը Փակել լրահոսը
69821967_2122978527996209_2551424656468869120_n
A A
Հասարակություն

Նույն դատարանում դատում են Ռոբերտ Քոչարյանին եւ «Սասնա Ծռերին»․ սա աբսուրդ է․ Արթուր Մովսիսյան (տեսանյութ)

«Այս դատավարությունից և այս դատարանից որևէ ակնկալիք չունենք, եկել ենք ճնշում գործադրելու համար և աջակցելու մարտի մեկի մասնակիցներին և զոհվածների հարազատներին»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությանը՝ նշեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Արթուր Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ մինչև ամբողջությամբ դատական համակարգը չփոխվի, չպետք է ակնկալել որևէ արդարացի որոշում:

«Այս նույն դատարանում հիմա դատում են Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ չորեքշաբթի դատում են «Սասնա Ծռերի» խմբին, ովքեր փորձել են վերականգնել սահմանադրական կարգը, և սա աբսուրդ է»,- նշեց նա: