Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Հասարակություն

Չէի ցանկանա առողջական խնդիրներից դատարանում խոսել․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանը «Մարտի 1-ի» գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին հարցեր ուղղեց՝ կապված նրանց տվյալների հետ։

4 մեղադրյալներն էլ ներկայացրեցին իրենց տվյալները։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ դատարանում խոսել առողջական խնդիրներից։ Յուրի Խաչատրյանը հաղորդակցվում էր ռուսերեն լեզվով, նա թարգմանիչ ունի։

Նշենք, որ դատարանում տեխնիկական խնդիր կար՝ չէին լսվում դատավարության մասնակիցների ձայները։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն անընդհատ բարձրաձայնում էին խնդրի մասին, ինչից հետո խնդիրը շտկվեց։