Բացել լրահոսը Փակել լրահոսը
70037556_397128297618064_4367854797978599424_n
A A
Հասարակություն

«Ես ձեր հեղափոխության հույսով եմ ապրում․ գտեք իմ տղային»

Արդեն 8 տարի Կապանի բնակիչ Էմմա Հարությունյանը պայքարում է՝ 2011թվականին անհետ կորած տղային գտնելու համար։ Այսօր կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում տիկին Էմման ասաց, որ անցած տարի՝ հեղափոխությունից հետո, ինքը կառավարության շենքի մոտ հանդիպել է վարչապետ Փաշինյանին, ով խնդրին տեղյակ էր, երբ դեռ պատգամավոր էր։

Վարչապետը հարցրել է, թե արդյոք տղան դեռ չի՞ հայտնաբերվել և բացասական պատասխան ստանալով՝ նշել է, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին կհանձնարարի զբաղվել այդ գործով։ Սակայն մինչ այսօր ոչ մի առաջընթաց չկա։

Մայրը պնդում  է, որ որդուն իրենց տնից տարել են ընկերները։

«Հին Հայաստանում փողի ուժով, մի գրիչի հարվածով գրել են անհայտ կորած»։

Էմմա Հարությունյանը խնդրում է վարչապետին՝ կրկին հանձնարարել զբաղվել իր որդուն գտնելու գործով և նշում  է՝ ինքը տեղյակ է, թե ովքեր են տարել և ովքեր են կանգնած իր որդու անհետացման գործը չբացահայտելու հետևում։ Այդ տեղեկությունը, սակայն, լրատվամիջոցներով չի կարող բարձրաձայնել։