Բացել լրահոսը Փակել լրահոսը
70193056_2396689810400244_7985916341682962432_n
A A
Հասարակություն

«Պատնեշ»՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ ժամը 13:00-ին, կվերսկսվի Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը:

Մինչ դատական նիստի սկսելը Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և ընդդիմադիրները դատարանի շենք առաջ են հավաքվել։ Կողմերի միջև պարբերաբար տարաձայնություններ են լինում, այդ իսկ պատճառով ոստիկանության աշխատակիցները ոստիկանական մեքենա են կանգնեցրել կողմերի միջև, այդ կերպ կողմերին զերծ պահելով միմյանց հետ վիճելու, նույնիսկ՝ քաշքշելու հնարավորությունից։