Բացել լրահոսը Փակել լրահոսը
avtovtar5
A A
Հասարակություն

Մեքենան բախվել է բետոնե պարսպին. վարորդը մահացել է

Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 23-րդ կմ-ին «Զիլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի տներից մեկի բետոնե պարսպին. վարորդը՝ 52-ամյա Սարիբեկ Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։