Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131836 (1)
A A
Հասարակություն

«Դե, գնացեք Քաջարանի հանքում ստուգումներ արեք, փակեք»․բնապահպանը ՇՄՆ առաջարկի մասին (տեսանյութ)

Շրջական միջավայրի նախարարության այն առաջարկությանը, որ  տեսչական մարմինը ստուգումներ պետք է սկսի «Ամուլսարի» տարածքում, հերթական թոզ փչոցին է, որովհետև բոլոր հիմքերը կան ՇՄԱԳը ուժը կորցրած ճանաչելու համար․ Ամուլսարի քայլերթի ժամանակ նշեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ Անի Խաչատրյանը։

«Անցյալ տարի արդեն տեսչական մարմինը ստուգումներ է արել  և նրա որոշմամբ պետք է կասեցված լինեին աշխատանքները, բայց այդ որոշումը չեղյալ չի հայտարարվել։ Այսինքն, եթե շինարարություն չի եղել, տեսչական մարմինը ինչի՞ պետք է ստուգի, տեսչական մարմինը ունի որոշակի լիազորություններ և ստուգում  է իր լիազորությունների սահմաններում»։

Անի Խաչատրյանը նաև նշեց, որ տեղական և  միջազային մասնագետներն արդեն տվել են եզրակացություն, որ ելակետային տվյալները թերի են ու դրա հիման վրա չի կարելի որոշում կայացնել։ Եվ սխալ է այդ  բոլոր փաստերը թողնել և կարծել, որ Լիդիանը կկառավարի ռիսկերը։

«Մենք ունենք Թեղուտի օրինակը, երբ ոչ մեկը պատասխանատվություն չի կրել ու չի էլ կրելու։ Դե գնացեք Քաջարանի հանքում ստուգումներ արեք և փակեք այդ հանքը»։

Անի Խաչատրյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ելույթին․«Քննչական կոմիտեն ապացուցել է, որ անաչառ չէ, մենք պետք է նախ քննչական կոմիտեին ստուգենք, պարզենք, թե ինքը ինչի էր վերցրել «Լիդիանի փաստաբանի կամ մամլո խոսնակի դերը և խեղաթյուրում փաստերը։ Մենք տեսանք, որ «էլլարդը» ուրիշ եզրակացություն է տվել, իսկ քննչական կոմիտեն ուրիշ եզրակացություն է արել, Փաշինյանն էլ նույն ձևով հայտարարում է։ ՉԻ կարելի անպատասխանատու ձևով մոտենալ նման լուրջ խնդիրներին»։