Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Կորցնում ենք իրականությունը, սակայն պահպանվում է լուսանկարչական պատմությունը» (տեսանյութ)

Առաջին միջազգային հայկական ֆոտոփառատոնին մասնակից քսան երկրների լուսանկարիչներ իրենց արվեստն են ցուցադրելու 39 հարթակներում։ Այս հարթակներից է նաև Երևանի պատմության թանգարանի ու «Ֆոտոլուրի» համատեղ ցուցադրությունը՝ «Հին ու նոր երևան» խորագրով։  

«Երևանը մեր բոլորի սրտում է միշտ։ Ջազ լինի, թատրոն, թե կինո, Երևանի թեման առկա է, սակայն միայն լուսանկարչությունը կարող է ֆիքսել յուրաքանչյուր պահ, որ դառնալու է պատմություն։ Կորցնում ենք իրականությունը, սակայն պահպանվում է լուսանկարչական պատմությունը», -ասում է ցուցադրության կազմակերպիչ և համակարգող Տաթև Մնացականյանը։

«Ֆոտոլուր»-ի հիմնադիր տնօրեն Մելիք Բաղդասարյանի խոսքով, ունենալով իրենք չէին կարող ֆոտոփառատոնին չմասնակցել։

«Գուցե ուրիշ սրահ հատկացնեին, թեման էլ այլ լիներ, քանի որ ահռելի ֆոնդ ունենք, սակայն քանի որ Երևանի պատմության թանգարանում էր, որոշեցինք, Երևանի մասին պատմող նկարները ցուցադրել»։

Մանրամասն՝ տեսանյութում