Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 1
A A
Սպորտ

Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունը

Հայաստանի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը հաղթանակով մեկնարկեց Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

75 կգ քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթել է անգլիացի Մարկ Դիկինսոնին և մտել 1/16 եզրափակիչ: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջնությանը մասնակցում է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: