Բացել լրահոսը Փակել լրահոսը
149841984
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Իտալիայի դեսպանի հետ (տեսանյութ)

«Ջերմ ընդունելություն Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոյի կողմից»:

Իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հանդիպել է դեսպանի հետ և լուսանկարվել։

Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը վերջերս է տեղափոխվել Հռոմի «Ռոմա», որտեղ նա վարձավճարով հանդես կգա մինչև 2020թ հունիսը։