Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess movsisyan
A A
Սպորտ

Սերգեյ Մովսեսյանը՝ Իգոր Կուրնոսովի հուշամրցաշարի հաղթող

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում տեղի է ունեցել գրոսմայստեր Իգոր Կուրնոսովի հուշամրցաշարը:

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, արագ շախմատի մրցաշարին մասնակցել են 15 երկրների 250 շախմատիստ, այդ թվում 37 գրոսմայստեր:

Առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր: Նույնքան միավոր վաստակած Պավել Պոնկրատովն ու Վիտալի Սիվուկը լրացուցիչ գործակիցներով գրավել են 2-3-րդ հորիզոնականները։

Մրցաշարում մասնակցած մեր մյուս շախմատիստը՝ Գևորգ Հարությունյանը, 8 միավորով բաժանել է 5-17-րդ հորիզոնականները: